Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Խնդրում եմ այսօրվանից ևեթ խզել ինձ հետ որևէ հարաբերություն և ինձ այլևս չբարևել, եթե․․․

Խնդրում եմ այսօրվանից ևեթ խզել ինձ հետ որևէ հարաբերություն և ինձ այլևս չբարևել, եթե․․․
24.03.2026 | 11:32

Ես չեմ բռնանում որևէ մեկի վրա, բայց և չեմ հանդուրժում։ Սա իմ իրավունքն է։

Արցախի քաղաքացի, Արցախի հերոս ազատամարտիկ Մերուժանի դուստր Արմինե Մոսիյանի հետ՝ երեխայի ներկայությամբ, մետրոյում տեղի ունեցած կապիտուլյանտի մոլագար զրույցը տեսնելուց հետո հայտարարում եմ իմ բոլոր հարազատներին, հեռու ու մոտիկ բարեկամներին, ընկերներին ու ծանոթներին.

Ինչ հարաբերությունների մեջ էլ լինենք և ով էլ որ դուք լինեք՝ եթե որոշել եք Ազգային ժողովի ընտրություններում ձայն տալ «ՔՊ»-ի օգտին, խնդրում եմ այսօրվանից ևեթ խզել ինձ հետ որևէ հարաբերություն և ինձ այլևս չբարևել։

Ես առանց ձեր բարևի յոլա կգնամ, բայց ոչ առանց Հայրենիքի։ Ձայն տալով Նիկոլ Փաշինյանին՝ դուք քար կգցեք Հայոց ապագայի վրա։ Երիցս անիծյալ կլինի նա, ով առաջինը այդ քարը ձեռքը կվերցնի...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ